Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայտնի են 18-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի վոլեյբոլի տղաների առաջնության մրցանակակիրները

Հայտնի են 18-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի վոլեյբոլի տղաների առաջնության մրցանակակիրները
02.05.2017 | 11:45

Մայիսի 2-ին մեկնարկում է 18-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի ֆուտզալի տղաների առաջնությունը, որին մասնակցում են 10 բուհերի թիմեր։

Մայիսի 1-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) մարզադահլիճում կայացան ապրիլի 25-ին մեկնարկած ՀՀ 18-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի ծրագրով տղաների վոլեյբոլի առաջնության եզրափակիչ խաղերը: Չեմպիոնի տիտղոսի համար մրցեցին ՀՊՏՀ և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) տղաների թիմերը: Թեժ պայքարից հետո 3:2 հաշվով հաղթող ճանաչվեց ՀԱՊՀ-ի թիմը, ՀՊՏՀ-ի թիմն էլ երկրորդ տարին անընդմեջ հռչակվեց փոխչեմփիոն:

3-րդ հորիզոնականը բաժին հասավ Երևանի պետական համալսարանի թիմին, որը համառ պայքարում 3:1 հաշվով առավելության հասավ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի թիմի նկատմամբ: Առաջնությանը մասնակցեցին 8 բուհերի թիմեր (յուրաքանչյուրում 13-15 մասնակից): Եզրափակիչ խաղի ավարտից հետո տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն. երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած թիմերը ստացան պատվոգրեր և մեդալներ, իսկ չեմպիոնները՝ նաև գավաթ:
Հայաստանի վոլեբոլի ֆեդերացիայի կողմից լավագույն խաղացողներ ճանաչված Հայկ Հովհաննիսյանը(ՀԱՊՀ) և Տիգրան Այվազյանը (ՀՊՏՀ) պարգևատրվեցին հատուկ սահմանված մրցանակներով։


Պարգևատրումն իրականացրեցին Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը և 18-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի գլխավոր մրցավար Վահագն Հարությունյանը։
Նշենք, որ մարզական խաղերի նպատակն է նպաստել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում համալսարանական սպորտի զարգացմանը և առողջ ապրելակերպի ամրապնդմանը։


Ուսանողական մարզական խաղերը կազմակերպել են ՀՀ ԿԳՆ-ն, ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիան և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:

Դիտվել է՝ 1023

Մեկնաբանություններ